211652_close_icon

Գյումրիում ինչ-որ տիկտոկեր և հակաեկեղեցական սադրանք են պլանավորել․ Կարապետ Պողոսյան

views-count1393 դիտում article-date 12:35 01-06-2024
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. 

«Այն, որ օրվա կառավարիչները աչքի են ընկնում իրենց նենգությամբ գաղտնիք չէ։

Այն, որ կցանկանան Սրբազանի Գյումրի այցը խոչընդոտել, կանխատեսելի է, այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական  «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք։ Տիկտոկերը խիստ զգուշացված է։

Ելնելով օրվա խորհրդից և ժողովրդի տրամադրություններից հորդորում եմ ուժայիններին լինել զգոն և չնպաստել սադրիչների գործողություններին, այլապես բոլոր ոչ ցանկալի զարգացումների միակ պատասխանատուն կլինեն հենց իրենք»։

 

Նմանատիպ նյութեր