211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:59 29-05-2024

Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում. Զատուլին

Փողոցային ցույցերով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փոխել է դեմքը և ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։ Նա իրավապահ մարմիններն օգտագործում է ցուցարարներին ճնշելու համար, իսկ նրանք շարունակում են բողոքել. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքի եթերում:

«Փաշինյանը, կանգնելով ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունները, այլ նախևառաջ հենց Հայաստանի շահերը դավաճանելու այս ճանապարհին, մենակ թողեց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում: Հրաժարվեց նրանցից, ըստ էության թողեց նրանց, դավաճանեց: Տեղի ունեցավ հայերի գաղթ Լեռնային Ղարաբաղից: Այսօր նա Ադրբեջանի հետ սակարկում է բուն Հայաստանի տարածքը, որտեղ որոշ գյուղեր արդեն համարվում են վիճելի և պետք է փոխանցվեն Ադրբեջանին»,- ասել է Զատուլինը:

Խոսելով Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդած Տավուշը հանուն հայրենիքի շարժման բողոքի ակցիաների մասին՝ նա նշել է, որ  Փաշինյանը սրան պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներով:

«Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր պահվածքին... Պարոն Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում, որովհետև նա մեր նախագահի հետ հանդիպումից հետո, առանց ամոթի վիրավորում է Ռուսաստանը, նրա վրա է բարդում իր  բոլոր մեղքերը: Նա փորձում է հայ ժողովորդի ցասումն ուղղել դեպի Ռուսաստան»,- ասել է Զատուլինը:

Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է հստակ հասկացնի, որ պարզ տեսնում է Փաշինյանի մտադրությունները:

«Իրականում չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեր հետ  կապերը խզելու գաղափարով»,- ասել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր