211652_close_icon

Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» նվաստացում են Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան

views-count1357 դիտում article-date 21:22 27-01-2025
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում ։ Այս մասին հայտարարել  է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը` հարց ուղղելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Քսավիե Բետելին։

«Պարոն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հայազգի ղեկավարության ցուցադրական «դատավարությունը»։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, արնահոսող ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Բաքվի ռեժիմը սեփական ժողովրդին մեկուսացնում է քաղաքակրթությունից՝ կառուցելով ազգային ծայրահեղականության վրա արմատացած միջնադարյան բռնապետական ռեժիմ։ Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար։ Ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել այս խայտառակ գործընթացը»,-նշել է Արմեն Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր