211652_close_icon
views-count30776 դիտում article-date 09:44 27-05-2024

«Ձեզ բացակա չե՛նք դնի»․ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում բացվեց Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի դպրոցի հարևանությամբ բացված Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող բիբլիական Արարատը հիշեցնող Մասիսի և Սիսի մեջտեղում տեղադրված խաչքարին և խաչքար հուշակոթողին այցելուների թիվը չի դադարում։ Գալիս են ոչ միայն մայրաքաղաքից ու տարբեր մարզերից այլ նաև ԱՊՀ և այլ երկրներից։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհում հերոսների հիշատակը հավերժացնող գյուղի  համար արդեն սրբության սրբոց համարվող վայրում։

Հուշակոթողի բացումը տեղի էր ունեցել մայիսի 20-ին, ու մինչ խաչքարի բացումը հերոսների հարազատները, բարեկամները ընկերները՝ այդ թվում զինակից, հյուրերը, ինչպես նաև Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը  այցելել են գյուղում հուղարկավորված հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, կատարել խնկարկում ապա արդեն դպրոցի բակում գյուղի բնակչի կողմից, ում հովանավորությամբ էլ վեր է խոյացել խաչքար-հուշաղբյուրը իջեցվեց սպիտակ սավանը ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն։ Դպրոցի սաները և անհատ երգիչները իրենց կատարումներով հանդես եկան ներկաների առջև , վերջում էլ ծաղիկներ խոնարհեցին, այդ թվում՝ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վ․ Խաչատրյանը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 918+
918+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր