211652_close_icon
views-count8861 դիտում article-date 13:31 27-08-2023

Ձեզ բացակա չե՛նք դնի. Աջափնյակում բացվեց Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ չեն դադարում քաղաքացիների այցելությունները Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հակոբյանց 1 հասցեի հարևանությամբ բացված Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին: Այցելուները ծաղիկներ են խոնարհում և հարգանքի տուրք մատուցում նրանց: 

Օրեր առաջ էր Աջափնյակի աշխարհազորային կամավորական ջոկատի հրամանատար Արայիկ Գալստյանի նախաձեռնությամբ տարածքը ոչ միայն բարեկարգվեց, այլ նաև կառուցվեց հուշակոթողը և տեղը պատահական չէր ընտրվել: Դեռ Արցախյան առաջին պատերազմի օրերին աջափնյակցի հերոս տղերքը հենց այս վայրից են մեկնել ռազմաճակատ, մասնացել Արցախի ազատագրման սուրբ գործին: Խաչքարի բացմանը ներկա էին Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած ու նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ՝ այդ թվում զինակից, հերոսածին մայրեր, «Ապագա Զինվոր» Ռազմահայրենասիրական Դպրոց սաներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից, այլ նաև մարզերից, արտերկրից: 

Խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին հերոսածին մայրն ու հերոսի որդին, որից հետո հոգևոր հովիվի կողմից օծվեց այն և ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա կենդանի կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգիչ Արաբո Իսպիրյանը: 

Խաչքարի բացմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ապարանցի սիրված ու հայտնի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 832+
832+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր