211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն ուժայինների ուղեկցությամբ այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

views-count1273 դիտում article-date 15:23 25-05-2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նա այս մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյբուքյան էջում:

Հատկանշական է, որ եկեղեցու մոտ Փաշինյանին են դիմավորում ուժայինների ներկայացուցիչները եւ ՏԻՄ ղեկավարները, պատիվ տալիս, զեկուցում իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանը Կիրանցում հանդիպում է գյուղացիների հետ, նրանք վրդովված են, անվտանգության երաշխիքներ են պահանջում Փաշինյանից:  Գյուղացիները կոշտ հարցադրումներ են անում նրան և ասում որ վերջինս չի կարողանում բանակցել:

Փաշինյանին ուղեկցում են մեծ թվով անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք չեն թույլատրում նույնիսկ լրագրողներին մոտենալ:

Նմանատիպ նյութեր