211652_close_icon

Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

views-count1411 դիտում article-date 18:51 22-05-2024
Նախկինների գալուց վախենում են, թող գնան խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն։

Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերադառնալու որևէ ցանկություն չունենք: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշանափոխության գաղափարը:

Սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որ այսօր կիրառվում են։ Կողմ ենք, որ այդ պրոցեսներն ընթանան միջազգային պրակտիկային համահունչ»,- ասել է նա:

Հարցին, արդյոք նրան կտեսնեն Բագրատ Սրբազանի կողքին, նա նշում է.

«Պարտադիր չէ, բայց մենք ամեն ինչ պատրաստ ենք, միայն թե շարժումը հաջողվի, իշխանափոխություն լինի»,- ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր