1768 դիտում
16:22 22-05-2024
«Ասում են՝ կամ աշխատեք, կամ բոլորդ ազատված եք». Ինչո՞ւ են գործադուլ հայտարարել «Ավտոբուս» ԲՓԸ-ի վարորդները (ուղիղ)
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:
Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեցին իրավիճակը՝ նշելով. «Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Ղազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Անդրանիկը «Հայգեր«» ավտոբուսների առաջին խմբաքանակից սկսած, դրանից առաջ էլ ընկերության առաջին տնօրենի հետ սկսել են այս գործունեությունը:
Հիմա նոր տնօրեն են բերել, Սամվել Ղազարյանին, որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, եւ հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենը առանց իրեն հարցնելու, ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում:
Եկել է վարչության պետը, ու փոխանակ պարզի՝ խնդիրն ինչ է, մարդը ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ: Ինքն ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու:
Հենց հիմա աուդիտորներ են աշխատում, բայց դեռ նոր են եկել, դեռ ոչ մի բան չկա: Եթե իրենք ինչ-որ խախտումներ կգտնեն, մարդն իրավունք ունի ներկայացնելու իր առարկությունները, բացատրությունները: Թող մարդն աշխատի, դուք ստուգումներ արեք:
Ուղղակի Անդրանիկ Մանուկյանը խանգարում է իրենց: Իրենք անհիմն, չհայտարարված գնումների արդյունքում հաղթող կազմակերպություն են բերել, նստացրել են երկու հոգու, տվել են ամբողջ հիմնարկի հաշվապահական ծրագիրը, որը հիմնարկի գաղտնիքն է:
Գնումներ չի հայտարարվել, բայց արդեն հաղթող կա: Դա իրենց կազմակերպությունն է, որից եկել են նստել հաշվապահությունում: 1500 հոգու, որից 200-ը վարչակազմն է, 1330-ը վարորդներ, պատրաստ են աշխատանքից ազատեն, քաղաքը կաթվածահար անեն իրենց ամբիցիաների համար: Մեր պահանջն է, որ Անդրանիկ Մանուկյանը մնա, աշխատի: Մենք իր հետ չենք պատրաստվում աշխատել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
12:58 03-02-2014
Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am
7927 դիտում
21:20 28-06-2017
Մադրիդում մետրոյի վարորդները գործադուլ են հայտարարել
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»