211652_close_icon
views-count580 դիտում article-date 17:52 21-05-2024

Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ Քոչարյան

Առավոտյան Արծվիկ Մինասյանը մեզ մեղադրեց մանդատները չդնելու մեջ, բայց կներեք, մենք չենք դնում, դուք ինչի՞ չեք դնում, ինչքան մենք ենք իշխանություն, էդքան էլ դուք եք իշխանություն, բայց դուք այդ քայլին գնացող չեք:

Այս մասին Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա գանք Արծվիկ Մինասյանի տեսակետի շարունակությանը և արարին, որն, ըստ էության, իրացրեց Ռոբերտ մարգարեն, որը Լաոյի հերթական արարի մասին 2 տարի առաջ արդեն այդ ցանկությունը ավետել էր մեզ, որ սրբազանի կերպարով Լաոն պիտի արթնանա։ Լաոն, ոնց որ թե արթնացավ, սկսեց Կիրանցից հոգևորականի, Սրբազանի կարգավիճակով։ Օրեր անց առանց քաղաքական պահանջների, մտահոգված քաղաքական օրակարգ փորձեցին գեներացնել և շարժվեցին Երևան առանց այդ օրակարգի։

Երևան հասնելուն պես նոր արարը ստացած Լաոն հայտարարեց՝ մեկ ժամ է տալիս ՀՀ վարչապետի հրաժարականի համար, բնականաբար չեղավ, գնացին տուն, այդ ընթացքում հանդիպումներ, դա էլ անցավ․ անցանք արդեն Սրբազան շարժմանը։ Սրբազանը դարձավ Սրբազան շարժման Լաոյի կերպարը և Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու»,- ասաց նա։

Քոչարյանը ապա հեգնեց, թե հիմա էլ սկսվել են դահլիճային հանդիպումները մյուս սրբերի հետ, «Եթե սրբազան շարժում է, տեղի ունեցավ մշակութային գործիչների սուրբ հավաք, հետո տեղի ունեցավ պահեստազորի սպաների սուրբ հավաք, այնտեղ էր նաև սուրբ Վիտալի Բալասանյանը, որը մասնակից էր Արցախի հայաթափմանը։ Այնտեղ խորհուրդ ստեղծվեց, որ այդ խորհուրդը ռազմական, չգիտես՝ ինչ-որ խնդիր պետք է լուծի»,- ասաց նա։

Ապա Քոչարյանն ասաց, թե այսօր էլ հոգևորականը հանդիպում է ունենում Արցախը լուծարած քաղաքական իշխանության հետ և առանց ամոթի այդ քաղաքական իշխանությունը սկսում է օրակարգի մասին խոսել՝ առանց մտածելու Արցախը հայաթափելու գործընթացի մեջ ինչ մեղքի բաժին ունեն իրենք։ 

«Թող մտածեն, թե հսկայական պարտքով եկան Հայաստան, ՀՀ իշխանությունները որն ուրացել էր Արցախը, այդ խնդիրը վերցրեց իր վրա և պետք է լուծի արցախահայության համար։ 

Արցախահայությունը իրենց պետք է հրապարակում, այդ մարդկային ներուժն է պետք, որովհետև մշակութային գործիչները գնացին երգեցին «Երազ իմ երկիր» հայրենին, սուրբ Շուշան Պետրոսյանը երգեց և հոխորտաց ոստիկնական ուժերի առաջ՝ դուք չեք կարողանում երգել։ 

Տիկին Պետրոսյանին ուզում եմ հիշեցնել՝ իր վերջին ամուսինը, որ ոստիկանության ծառայող էր, ինքը երկիր հայրենի երգը երբևիցե լսե՞լ է, թե՝ չէ»,- հայտարարեց Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր