211652_close_icon
views-count25272 դիտում article-date 16:17 18-05-2024

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և 19-ամյա ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարնեը նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Ժամանել Է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան փողոցի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վարորդը «զույգ դաստակի  և դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» և վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ավետիք Պ․-ն «Դեմքի շրջանի, զույգ նախաբազկի դաստակի 2-րդ աստիճանի  այրվածք» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր