1123 դիտում
11:49 16-05-2024
Տեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ Դանիելյան
Երեկ դուք տեսաք՝ ինչպես էին իշխանություններն ամբողջ ուժային համակարգը կենտրոնացրել Օպերայի շենքի մոտ, ոստիկանները չէին թողնում մարդկանց ազատ տեղաշարժը։ Այս մասին Կառավարության շենքի բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իշխանության պարագլուխը վախերի մեջ է ու ամեն քայլափոխին իր հետ տանում է հազարավոր ոստիկանների ու ուժային համակարգի ներկայացուցիչների։ Կառավարության շենքն ամբողջությամբ պաշարված է վահաններով, մահակներով, արցունքաբեր գազով, այս մարդիկ եկել են ու փորձում են ներկայացնել, որ իրենց շեֆը կարող է անվտանգ լինել։ Ինչ այս շարժումը սկսվել է, իշխանություններն ապրում են ամենօրյա վախի մթնոլորտում, որովհետև իրապես վախենալու շատ բան ունեն, որովհետև գործում են Հայաստանի շահերի դեմ, ստորագրում են փաստաթուղթ, որով այս կամ այն հայկական բնակավայրերն անցնում են Ադրբեջանին։
Երեկ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել ու ստորագրվել է ապօրինի, հատվածական սահմանազատման ու սահմանագծման արձանագրություն, որով Ադրբեջանին են հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի կենսական նշանակություն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից հանձնվել են տներ, որոնց տերերը սեփականության վկայական ունեն։ Այս պահին մենք ունենք տեղեկություններ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը դադարեցվի, մի քանի ամիս ժամանակ են խնդրել ադրբեջանական կողմից, որ ճանապարհը կարողանան տեղափոխել այլ մաս»,- ասաց նա։
Դանիելյանն այս ամբողջ գործընթացը ապօրինի որակեց։
«Տավուշի մասում կենսական նշանակության տարածքների զիջումը քրեորեն հետապնդելի է, դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
09:14 17-05-2024
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
1219 դիտում
15:35 22-05-2024
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ