211652_close_icon
views-count943 դիտում article-date 09:50 11-05-2024

Ռուսական զինուժը Խարկովի շրջանում փորձել է ճեղքում իրականացնել

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Խարկովի շրջանում գտնվող Վոլչանսկի մոտ ռուսական ուժերի ճեղքման փորձի մասին։ Մի շարք ուկրաինական և ռուսական աղբյուրների համաձայն՝ Խարկովի ուղղությամբ ռուսական բանակը հարձակումը նախաձեռնել է Բելգորոդի շրջանից:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վոլչանսկի ուղղությամբ ռուսական բանակը օդային հարվածներ է հասցրել կառավարվող ռումբերի կիրառմամբ, իսկ կեսգիշերն անց ուժեղացրել է պաշտպանության առաջնագծի հրետանային գնդակոծությունը։

«Մոտավորապես ժամը 5-ին հակառակորդի կողմից զրահատեխնիկայի քողի տակ փորձ է արվել ճեղքել մեր պաշտպանական գիծը։ Այս պահի դրությամբ այդ հարձակումները հետ են մղվել, տարբեր ինտենսիվության մարտերը շարունակվում են», - հայտարարել է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ռազմաճակատի այս հատվածում պաշտպանությունն ուժեղացնելու համար տեղակայվել են պահեստային ստորաբաժանումներ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ էր Խարկովի ուղղությամբ Ռուսաստանի հարձակմանը՝ հավաստիացնելով, որ երկրի զինված ուժերը փորձում են կասեցնել ռուսական գրոհը:

Վոլչանսկի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թամազ Ղամբարաշվիլին ուկրաինական «Գրոմադսկե ռադիո»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական ուժերի ավիահարվածների և գնդակոծությունների պատճառով տարհանվում և Վոլչանսկի և շրջակա գյուղերի բնակչությունը։

Նմանատիպ նյութեր