Գալուստ Սահակյանի շուլուխների շնորհիվ հնարավոր կլինի դիվանագիտական լուրջ ճեղքում գրանցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն ձևավորվել են: Բայց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հանձնաժողովներում ընդգրկվել են նաև այնպիսի պատգամավորներ, որոնք հեռու են տվյալ ոլորտից:
Օրինակ՝ Գալուստ Սահակյանն ընդգրկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, չնայած մյուս կողմից, եթե հիշենք նրա շուլուխները, ապա միգուցե դրանց շնորհիվ հնարավոր լինի դիվանագիտական ասպարեզում լուրջ ճեղքում գրանցել:
«Ավշար» գործարանի սեփականատեր ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանն ընդգրկվել է Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում, պատգամավորներ, որոնք կիլոմետրերով հեռու են եվրաինտեգրումից և հազիվ թե կարողանան մեկ-երկու նախադասությամբ բացատրել եվրաինտեգրման և ԵՏՄ-ին անդամակցելու տարբերությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]