211652_close_icon
views-count5611 դիտում article-date 19:39 30-07-2015

Խորենը ընկերների հետ սպասել է, որ սիրած աղջկա ծնողները տանից գնան, այնուհետեւ ծեծել են նրա եղբորը եւ բռնի ուժով աղջկան փախցրել

Խորեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով համաքաղաքացուհի Քրիստինե Պետրոսյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել իր ընկերների՝ համաքաղաքացի Արամայիս Շհոյանի, Արմեն Մնացականյանի հետ։ Հետո, միմյանց միջև կատարելով դերաբաշխում, ինչպես նաև օգտվելով Արմեն Պետրոսյանի և վերջինիս կնոջ՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Արմեն Մնացականյանին պատկանող, վերջինիս կողմից վարած «LEXUS GX470» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 117 հասցեում գտնվող Արմեն Օնիկի Պետրոսյանին պատկանող առանձնատան մոտ: Արմեն Մնացականյանը մնացել է ավտոմեքենայի մեջ՝ ղեկի մոտ նստած, իսկ Խորեն Ասատրյանը և Արամայիս Շհոյանը մոտեցել են բնակարանին, որի մուտքի դուռը ներսից բանալիով փակված է եղել: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով թակել են դուռը, և երբ Արմեն Պետրոսյանի անչափահաս որդին՝ Համլետ Պետրոսյանը, բացել է այն, Խորեն Ասատրյանը և Արամայիս Շհոյանը, գործելով միասնական դիտավորությամբ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բնակարանում գտնվող Քրիստինե և Համլետ Պետրոսյանների կամքին հակառակ ապօրինի մուտք են գործել բնակարան, որը զուգորդվել է Համլետ Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, մասնավորապես՝ մուտքի դուռը բացելուց անմիջապես հետո Արամայիս Շհոյանը, բռնելով Համլետ Պետրոսյանի ձեռքերից, նրան ներս է տարել և վերջինիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով, նրա ձեռքերը բռնած հրել է պատին, իսկ Խորեն Ասատրյանը, բռնություն գործադրելով Քրիստինե Պետրոսյանի նկատմամբ, բռնելով նրա ձեռքից՝ քաշելով դուրս է բերել բնակարանից և նստեցրել ավտոմեքենան: Այդ ընթացքում Արամայիս Շհոյանը բաց է թողել Համլետ Պետրոսյանին, միացել իր ընկերներին, ու երեքով բացահայտ առևանգել են Քրիստինե Պետրոսյանին և նրան տեղափոխել Երևան քաղաքի Նարեկացու 40 շենքի 46 հասցեում գտնվող բնակարան: Սակայն Արմեն Պետրոսյանը դստերը գտել եւ վերադարձրել է իրենց տուն: Այսինքն, Խորեն Արսենի Ասատրյանին եւ Արամայիս Զավենի Շհոյանին մեղսագրվում է հանցագործությունների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Արմեն Ռաֆիկի Մնացականյանին՝ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր