211652_close_icon
views-count502 դիտում article-date 19:13 29-04-2024

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած էր ռումբերի պատրաստման գործում։

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ դրանց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ նյութերը կարող են խոշորամասշտաբ պայթյուններ առաջացնել։

Ընդհանուր առմամբ՝ նշված գործով ձերբակալվել է 7 անձ։

Նմանատիպ նյութեր