211652_close_icon
views-count1051 դիտում article-date 16:27 27-04-2024

Ողջունում եմ երեկ Տավուշի դիմադրական պայքարին միացած պայմանագրային զինծառայողների քայլը․ Սեֆիլյան

Ազգային-Ժողովրդավարական բեևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ողջունում եմ երեկ Տավուշի դիմադրական պայքարին և հայկական գյուղերի պաշտպանությանը միացած պայմանագրային զինծառայողների քայլը:

Միևնույն ժամանակ, Տավուշի հայակական գյուղերի պաշտպանական դիրքերի սպայակազմին և հրամանատարությանը կոչ եմ անում հետևել պայմանագրային զինծառայողների հայրենանվեր քայլին, չկատարել հայ ժողովրդի թշնամի ռեժիմի հրահանգները, ոչ մի դեպքում նահանջի հրաման չտալ, վերադառնալ և ամուր կանգնել հայկական այն դիրքերում, որոնք այս օրերին դատարկվել են թշնամուն հանձնելու համար, և Տավուշում պայքարող ժողովրդի հետ ուս ուսի տված պաշտպանել հայրենի հողը:

 

Նմանատիպ նյութեր