211652_close_icon
views-count77805 դիտում article-date 12:19 13-07-2024

Դանակահարություն՝ Քասախ գյուղում․ Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնական ու արնաքամ լինող երիտասարդի․ նրա կյանքը փրկվել է պարեկների ու բժիշկների շնորհիվ․ դեպքի վայրում հայտանբերվել են արնանման հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հաճախակի է ՊԾ ղեկավար կազմին հիշեցնում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, այդ թվում, որ պարեկների ծառայողական ավտոմեքենաներում պետք է միշտ թարմացվի դեղատուփերում պահող բժշկական պարագաները, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ երբ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վիճաբանություններ և վիրավոր քաղաքացիներ են պարեկները հայտնաբերել և մինչ շտապ օգնության բժիշկների ժանանումը պարեկները իրենք են տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա ժամանած բժիշկները հավատարիմ Հիպոկրատի երդմանը իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ փրկել են կյանքեր։

Երեկ՝ հուլիսի 12-ին, ՀՀ ՆԵրքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրենց օպերատիվ գործողությունների արդյունքում ապացուցեցին, որ ավտոմեքենայի դեղատուփում անհրաժեշտ բժշկական պարագների լինելն ու առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է կյանքեր փրկել։ 

Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարել, որի արդյունքում, ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։

Տեղում պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը ահազանգել է շտապօգնություն ու դիմավորել բժիշկերի հերթապահ խմբին, քանի որ տեղանքը ժողովրդի լեզվով ասած՝ «խուլ վայր» էր։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր ու տարածքը սահմանազատել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցների կամ մասնակցի ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղությամբ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում  «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորի  կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն եթե մի փոքր նա ուշ հայտնաբերվեր, հնարավոր է՝ արնաքամ լիներ, ինչը ողբերգական ավարտ կունենար։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր