24237 դիտում
19:27 22-04-2024
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն փողոցում եռահարկ տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:
Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Ըստ նախանակ տեղեկությունների՝ պատճառը էլեկտրականության հետ է կապված եղել, իսկ տան սեփականատերը, ով 61-ամյա Կարեն Բեկյանն է, քնած է եղել և երբ արթնացել է, նկատել է ծուխն ու կրակը և ահազանգել «9-11»:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են բնակիչները:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+