49021 դիտում
17:12 19-05-2018
Լարված իրավիճակ Լոռու մարզում. գյուղացիները պնդում են, որ քննիչը գույները խտացնում է. չեղած բանի համար փորձում է մեղադրել անմեղ մարդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 19-ին, Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել՝ կապված վերջին օրերին գյուղի անտառներում իրականացվող ստուգումների հետ, որն արվում է հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից:
Գյուղացիները պահանջում են, որպեսզի հատված ծառերի ողջ պատասխանատվությունը չկրի անտառապահը, ով մի քանի ամիս է հասցրել աշխատել:
Գյուղացիների խոսքով՝ քննիչը հաշվել ու արձանագրել է նաև այն հատված ծառերը, որոնց համար տարիներ առաջ արդեն մարդիկ պատասխանատվություն են կրել:
Նրանց խոսքով՝ իրենք ծառերը հատել են, քանի որ անտառտնտեսությանը իրենց չի տվել օրինական կարգով իրենց հասնող 8 խմ թափուկ վառելիքի կտրոնները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+