211652_close_icon
views-count38976 դիտում article-date 11:36 22-04-2024

Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Toyota Corolla»-ն, «Hyundai Sonata»-ն ու 2 «ՎԱԶ 2106»-երը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota Corolla», «Hyundai Sonata» և 2 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սահակյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և նույն գումարտակի 2-րդ դասակի վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և նույն դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:  

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում  է նրանում, քանի որ վթարից հետո, մինչ պարեկների ժամանումը, հետաքրքասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում, որը ձգվում էր մոտ 2 կմ, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:  

Տարածքը սահմանազատել են պարեկ Գոռ Սիմոյնյանն ու կրտսեր պարեկ Խորեն Գեղամյանը:

Դեպքի վայր են ժամաել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան հարկայինի և Ոստիկանության ակադեմիայի աշխատակիցներ:  

Իսկ վիրավորներից 4-ը տեղափոխվել են շտապօգնության ավտոմեքենաներով, 2-ը քաղաքացիական:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր