211652_close_icon
views-count3520 դիտում article-date 23:40 20-04-2024

Ապրիլի 17-ին մեծ շուքով նշվեց հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակը

Վաստակավոր հայ երգահան, Իսրայել պետության ու Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգը երաժշտական գերազանցության և մշակութային տոնի անմոռանալի երեկո էր։ Ապրիլի 17-ին, չորեքշաբթի օրը Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում միջոցառումը համախմբեց տարբեր սերունդների ու ազգերի կատարողների և հանդիսատեսների՝ հարգելու Ասլանյանի ուշագրավ ավանդը համաշխարհային դասական բազմաժանր երաժշտության մեջ: Այս մասին գրում է israelahayer.com-ը։

Համերգը կազմակերպվել էր Իսրայելի մշակույթի ու սպորտի նախարարության, «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերության, Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության և Հայֆայի քաղաքապետարանի աջակցությամբ: Գործին «միջամտել» էր նաև Իսրայելի Հայֆա քաղաքի հայկական համայնքը՝ երկրի հյուսիսային ու Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ:

Ծրագրում ներկայացված էր Ասլանյանի հարուստ ժառանգությունից ընտրված առանձնահատուկ ստեղծագործություններ՝ որը ցույց էր տալիս նրա երաժշտական ստեղծագործությունների խորությունն ու բազմազանությունը: Համերգը տեղի ունեցավ այնպիսի հեղինակավոր երաժշտական համույթների մասնակցությամբ, ինչպիսիք են Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը, Նահարիա քաղաքի  կոնսերվատորիայի փողային նվագախումբը, Կիրյատ Յամ քաղաքի կոնսերվատորիան, «Բիթ –Բենդ» Հայֆայի նվագախումբն և ողջ երկրից  հրավիրված կամերային նվագախմբեր, տարբեր  համույթներ ու մենակատարներ:

Հուզիչ հայկական դասական երաժշտությունից, հայրենասիրական քայլերգներից մինչև բազմաոճ ստեղծագործություններ՝ յուրաքանչյուր կատարում հարգանքի տուրք էր մատուցում Ասլանյանի եզակի գեղարվեստական տեսլականին և խորը ազդեցությանը երաժշտության աշխարհի վրա: Հանդիսատեսին տրվեց գրավիչ հնարավորություն՝ մտովին ճամփորդել Ասլանյանի հարուստ երաժշտական ժառանգության առանցքով՝ անմիջականորեն զգալով նրա ստեղծագործությունների ուժն ու գեղեցկությունը:

Տաղանդավոր հայ կոմպոզիտորին նվիրված, չափազանց հուզիչ հոբելյանական համերգն ամփոփվեց մաէստրո Ասլանյանի «Սարդարապատ» քայլերգ – պոեմով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որն իրոք հիացմունքի ու համատարած ակնածանքի մթնոլորտ ստեղծեց մեր հայկական համայնքի միակ կոմպոզիտորի հանդեպ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր