23317 դիտում
23:35 19-04-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընկերներով սինդրիկ հավաքելու մեկնած՝ կորած տղամարդուն փրկարարները, ոստիկանները, գյուղացիները 5 ժամ որոնելուց հետո հայտնաբերել են «Նահատակ» հանդամասում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գրեթե 5 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները գյուղացիների հետ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել Ճոճկան գյուղի վարչական տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ովքեր հայտնել են, որ ընկերներով գնացել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս սինդրիկ հավաքելու ու ընկերներից մեկը կորել է։
Անմիջապես նրանց են միացել փրկարարները, ոստիկանները, ովքեր մի քանի ժամ որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել են որոնվող քաղաքացուն, ով Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Թ․-ն է։
Բարեբախտաբար վերջինիս մոտ ամեն ինչ լավ է։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)