211652_close_icon
views-count79308 դիտում article-date 11:03 17-05-2018

Արտակարգ ու ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 54-ամյա քաղաքացին գյուղից ձիով մեկնել է բոխի հավաքելու. ձին վերադարձել էր գյուղ, իսկ տիրոջ դին հայտնաբերել են հանդամասում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Նիկոլայանը ձիով բարձրացել է գյողի հարակից սարերը և տևական ժամանակ անց ձին վերադարձել է առաց տիրոջ։ Ա. Նիկոլայանին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մի քանի գյուղացիների հետ որոնողական աշխատանքների արդյունքում «Սադիլարի» կոչվող հանդամասում հատնաբերել են Ա. Նիկոլայանի դին։ Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը գնացել էր սար՝ բոխի հավաքելու։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր