33678 դիտում
17:30 18-04-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ Պուշկինի 48 շենքի բակում, հսկայական ծառը կոտրվել և ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Ալբերտ Ավետիսյանը սահմանազատել են տարածքը։
Տեղում աշխատում են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+