42922 դիտում
17:47 17-04-2024
Գյումրիում պարեկները փրկել են տղամարդուն, ով սպառնում էր «50-ամյակի» կամրջից ցած նետվել․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները կանխել են ինքնասպանության փորձ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքի ժողովրդին հայտնի «50-ամյակի» կամրջից սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանը, հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Տեղում Ա․ Խաչատրյանը, պարեկներ Գևորգ Փանոյանն ու Կարեն Վահրադյանը կարողացել են ճիշտ աշխատանքի արդյունքում կանխել մոտ 30-35 տարեկան տղամարդու ինքնասպանությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև փրկարար ծառայության Շիրակի մարզի Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տղամարդը պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են տղամարդու ինքնությունը։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+