211652_close_icon

Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ

views-count2104 դիտում article-date 09:54 14-04-2024
Խառը մենամարտերի UFC-300-ի շրջանակներում կայացավ Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի հավակնորդական մենամարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC-300 երեկոյի մենամարտերից մեկում` Ծառուկյանը մրցելով Օլիվեյրայի հետ առավելության հասավ երեք ռաունդից հետո` մրցավարների որոշմամբ: Հայաստանը ներկայացնող Ծառուկյանը զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասնել հաջորդ երկուսում:

Արման Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն:

Նմանատիպ նյութեր