211652_close_icon

Հայաստանի ԱԳՆ-ն դիրքորոշում չունի այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում․ Ստեփան Դանիելյան

views-count1117 դիտում article-date 23:43 12-04-2024
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ 

«Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը դիրքորոշում չունի, այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում։

Արտգործնախարարությունը պետք է դատապարտեր Գազայի ցեղասպանությունը, որը կատարում է Ադրբեջանի դաշնակիցը, ում նաեւ զինում է մեր դեմ։

Նաեւ պետք է դատապարտեր Իրանի հյուպատոսության ռմբահարումը։

Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաեւ ինքդ քայլ կատարես։ Ու կտեսնեինք, թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվեր Ադրբեջանը, որը պետք է մեր դիրքորոշմանը արձագանքեր, սակայն ինչը չէր կարող անել»։ 

Նմանատիպ նյութեր