1009 դիտում
15:21 02-04-2024
Առաջնորդվում եմ կառավարության որոշումով․ կա կառավարության որոշում և կարող է լինել «Գոյ» թատրոնը «Սունդուկյանի» կազմում․ Վարդան Մկրտչյան
Մենք ընդամենը կազմակերպել ենք մեր ընթացակարգը, և երբ մարդիկ ասում են՝ ոչ, սա այսպես էլ պետք է լինի, ես դա մի քիչ չեմ հասկանում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սունդուկյան» թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով «Գոյի» թատրոնի աշխատակիցների դժգոհություններին, թե իրենց թույլ չեն տալիս մուտք գործել «Գոյ» թատրոն և պահանջում են անցաթուղթ։
Նրա խոսքով՝ իրենք բոլորը հավասար իրավուքների մեջ են և առավելություններ ունեցողներ չկան։
Հարցին՝ ինչու թույլ չեն տալիս աշխատակիցները մուտք գործեն թատրոն, նա պատասխանեց, որ թույլ են տալիս։
«Ուզում ենք թատորնը հարգեն, «Սունդուկյան» թատրոնի յուրաքանչյուր աշախատակից անցաթղթերը լրացրել է, թող իրենք էլ լրացնեն 1-2 օրվա ընթացքում քարտերը կտանք։ Մենք ասում ենք լրացնեիք մեկ շաբաթ առաջ, արդեն կմտնեիք, ի՞նչ խնդիր կա։ Եթե այս պահին լրացնեն, ապա 1-2 օրվա ընթացքում կստանան քարտերն ու արդեն մուտք կգործեն»,- ասաց նա։
Իսկ թե ինչպես է պատկերացնում «Գոյի» թատրոնի ներկայությունը «Սունդուկյանի» կազմում, նա արձագանքեց․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով, կա կառավարության որոշում և կարող է լինել «Գոյի» թատրոնը այս կազմի մեջ, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նաև պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է այդ թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է»։
Մկրտչյանը շեշտեց, որ իր՝ «Սունդուկյան» թատրոն գալուց հետո այնքան ահռելի աշխատանքներ են կատարվել, որ միայն աշխատանքները բավարար չափով խոսում են իրենց մասին։ «Երբևէ տեսե՞լ եք 5-6 տարիների ընթացքում որևէ ղեկավար իր կառույցի համար այդչափ աշխատանք անի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Նմանատիպ նյութեր
1180 դիտում
13:57 04-11-2024
Որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն
1691 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
Այս բաժնից
772 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
859 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան