slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչական դատարանը մերժել է Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը. «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի
211652_close_icon

Վարչական դատարանը մերժել է Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը. «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի

views-count2533 դիտում article-date 12:37 28-02-2025
Հայաստանի վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման հետ։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն ու հավելել՝ «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի։

«ՀՀ վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման հետ։ Դատավոր Արմեն Ներսիսյանի որոշմամբ գործի քննությունը կշարունակվի՝ վերանայելով ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 11-ի N 701-Ն որոշման իրավաչափությունը»,-գրել է նա:

Արզումանյանը խոստացել է շուտով մանրամասնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը, թե ինչպես կզարգանա դատական գործընթացը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:  

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Նմանատիպ նյութեր