28242 դիտում
18:24 31-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում. կա վիրավոր. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծերենցի փողոցի 44 հասցեում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկ Սայադ Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Վահե Ստեփանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին՝ Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Սարգսյանին, ում այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+