19040 դիտում
18:48 28-03-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Mercedes»-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի մուտքի մոտ, Տիեզերագնացների հրապարակում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Եղիազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Երևանի բնակիչ 46-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալեքս Եղիազարյանն ու պարեկ Գարիկ Փափազյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենան հաշվառված Է «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+