211652_close_icon
views-count29124 դիտում article-date 09:30 24-09-2015

24-ամյա վարորդը Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում՝ «կասկադյորական» վթարի հեղինակ. ավտոմեքենան հայտնվել է գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Կոնդի փողոցի157 տան բնակիչ, 24-ամյա Վարազդատ Նիկողոսյանը իր վարած Vօlkswagen Bora մակնիշի 34 TF 208 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթյա արգելապատնեշին և հայտնվել Գետիկ գետում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ս. Մկրտչյանի գլխավորութամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Մինչ հրշեջների և ՃՈ աշխատակիցների ժամանումը, վարորդն ինքնուրույն կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս բերվեց գետից: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում վնասել է անվադողը, ինչից հետո նա չկարողանալով կառավարել մեքենան՝ հայտնվել է գետում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր