211652_close_icon
views-count27629 դիտում article-date 20:55 26-03-2024

Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է․ եթե Տարոն Մարգարյանի քաղաքապետ ժամանակ խնդիրներ չէր լինում, հիմա բացառությամբ Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի ու Մալաթիայի թաղապետերի, մնացածի համար կարևորը բրդե վերմակն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ժամանակահատվածում  մայրաքաղաքում հաճախակիացել է դարն ապրած ծառերի արմատից պոկվելու ու տապալվելու դեպքերը։ Նմանատիպ դեպքեր են տեղի ունենում նաև գիշերային ժամերին, երբ աշխատանքային ժամը որոշ կառույցների համար ժամը 18։00-ից համարվում է ավարտված։ Մարտի 19-ին 20։03-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սպենդարյան 6 շենքի բակում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել էր բնակելի շենքի վրա՝ մասամբ վնասելով գազատար խողովակն ու բնակչի օդորակիչը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, սակայն ուշանում էին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Որոշ ժամանակ անց նշված ՀՈԱԿ-ից ժամանեց 1 աշխատակից, սակայն արդարանում էր, թե իրենք ոչինչ չեն կարող անել, և՛ աշխատանքային ժամն է  ավարտվել, և՛ իրենց կառույցը նման տեխնիկաներ չունի, որ գան տապալված ծառը մասնատեն։

Որոշ ժամանակ անց բնակիչներին օգնության հասան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր մասնատեցին ծառը, որից հետո օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները անցան իրենց գործին։

Հետաքրքիր է, որ երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նմանատիպ խնդիրներ նույնպես լինում էին, սակայն այդ ժամանակ քաղաքապետարանն ու թաղապետարանները ցանկացած ժամի, ցանկացած եղանակի հատուկ տեխնիկաներով օգնության էին հասնում բնակիչներին, մինչ դեռ հիմա այն դարձել է մի իսկական գլխացավանք և երբ նման դեպքեր են լինում միայն բնակիչներին տեսնում ենք ինչպես են օգնություն ձեռք մեկնում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Մնացած վարչական շրջանների ղեկավարների ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատասխանատուների համար աշխատանքային ժամից հետո մարդկային ոչ մի մոտեցում չի ցուցաբերվում բնակչին ու իրենց համար 20։30 հեքիաթը կանչելուց անմիջապես հետո կարևորը բրդից վերմակի տակ մուշ-մուշ քնելն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր