1216 դիտում
13:47 26-03-2024
Ահազանգ իրավապահներին. դատապարտյալները հայհոյել են, ոտքերով հարվածել խցերի դռներին, ոմանց մոտ հայտնաբերվել են ներարկիչներ եւ դեղեր
Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ստացվել է հաղորդագրություն, ըստ որի մարտի 15-ին զբոսանքի դուրս բերվելու նպատակով՝ բացվել են մի շարք խցերի դռները եւ այնտեղ տեղաբաշխված կալանավորված անձինք՝ Ս. Ք.-ն, Մ. Մ.-ն եւ Հ. Թ.-ն դուրս գալով խցից՝ մոտեցել են մեկ այլ խցի ու զրուցել այնտեղ տեղաբաշխված կալանավորված անձի՝ Գ. Ա.-ի հետ:
Հիմնարկի ծառայողները մոտեցել են նրանց ու հորդորել, որ գնան զբոսահրապարակ, սակայն Գ.Ա.-ն սկսել է բղավել ու հայհոյել: ՔԿՀ ծառայողները փորձել են խուզարկել նրա խուցը, սակայն նա մյուս կալանավորված անձանց հետ միասին խոչընդոտել է, ապա բոլորը ոտքերով հարվածել են խցերի դռներին: Նրանցից մեկն էլ՝ Է. Պ.-ն կոտրել է զբոսահրապարակի դուռը: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նույն օրը «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցային մասնաշենքի խցերից մեկում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում խցի տարբեր հատվածներից եւ դատապարտյալ Ս.Գ.-ի իրերի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, Սուպրաստին Բակտորիում, Ֆլուկոնազոլ, Տոկսիցիկլին, Դիկլակ, Սպազմատոն եւ այլ գրառմամբ դեղատուփեր ու դեղահաբեր, դեղերի ապակյա սրվակներ՝ լցված հեղուկ զանգվածով: Խցում գտնվող սեղանից հայտնաբերվել է նաեւ բաժանորդային քարտ, կպչուն ժապավեն եւ սիլիկոն ամրացնելու համար նախաստեսված սարքավորում:
Դատապարտյալ Հ.Ա.-ն ասել է, որ նշված իրերն իրեն են պատկանում, իսկ Ս. Շ-ն տեղեկացրել է, որ դեղորայքը եւ ներարկիչները իրենն են: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նմանատիպ նյութեր
5259 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին