1132 դիտում
22:23 25-03-2024
«Հողեր հանձնելը» այս իշխանության մենաշնորհն է․ Տիգրան Աբրահամյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ 1 զինվորականն, ասում է` «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Իսկ կարող է՞ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:
Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարող է՞ իրեն էլ չէր բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:
Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկեն» է` ասելու, որ ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:
Համենայ դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:
Ինչ վերաբերվում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա, իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
2488 դիտում
11:48 17-01-2015
Ռուս զինվորականին հայկական կողմին հանձնելը դառնում է սկզբունքային հարց. ՀԺ
4402 դիտում
22:50 11-06-2018
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելը «հրամայական» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
694 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
589 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
508 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին