211652_close_icon
views-count1237 դիտում article-date 16:12 23-03-2024

«ՀայաՔվե» նախաձեռնությունը դատապարտում է ՌԴ-ում կատարված ահաբեկչությունը

«ՀայաՔվե» նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով, ցավոք, արդեն հարյուրից ավելի զոհ կա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում բարեկամ ռուս ժողովրդին` արագ ամոքելու ցավը և հաղթահարելու այս զազրելի բռնարարքի ծանր հետևանքները:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին, վշտակցում զոհերի ընտանիքներին:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր