211652_close_icon

«Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը». Էդվարդ Նալբանդյան

views-count1974 դիտում article-date 19:49 07-01-2015
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը: «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը». Էդվարդ Նալբանդյան

Նմանատիպ նյութեր