211652_close_icon
views-count1168 դիտում article-date 13:34 23-03-2024

Սա դասական քաղաքական հետապնդում է. Հենրիխ Դանիելյան

«Սա դասական քաղաքական հետապնդում է: Նիկոլ Փաշինյանի կողմից  ուզուրպացված դատաիրավական համակարգի կողմից շինծու քրեական գործի շրջանակներում տեսնում ենք, թե ինչպես են լռեցնում ազգային գործիչներին, ինչպիսին են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի պատասխանատու Հենրիխ Դանիելյանը։

Հիշեցնենք, այսօր դատարանը պետք է հրապարակեր Վազգեն Սաղաթելյանի գործով որոշումը: Ըստ Հենրիխ Դանիելյանի, իշխանության հռչակած՝ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում չկա խոսքի ազատություն. «Նարեկն ու Վազգենը դասական օրինակներն են քաղաքական բռնաճնշումների, քաղաքական ռեպրեսիաների, որոնց արդյունքում Փաշինյանը փորձում է լռեցնել ազգային գործիչներին, փորձել փակել նրանց հաղորդումը, որն ունի միլիոնավոր դիտումներ։ Բայց մեզ հնարավոր չէ լռեցնել։ Մենք հիմա այստեղ ենք ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի, այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու, Հայաստանում դավաճանները պետք է պատասխան տան իրական օրենքի ողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են: Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր