211652_close_icon

Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում. Շարմազանով

views-count2092 դիտում article-date 15:25 12-03-2025
Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլիզմը « քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։

Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսեւորումն է։

Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։

Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։

Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից:

Նմանատիպ նյութեր