2683 դիտում
15:29 22-03-2024
Ֆիրդուսում 9 հոգանոց ընտանիքի են վտարում. տարածքը գնել է «էլիտ գրուպը»
Ֆիրդուս 13 հասցեում լարված մթնոլորտ է: Ոստիկանության աշխատակիցները նշված վայր են եկել սեփականաշնորհման վկայական չունեցող Սարգսյանների ընտանիքին տնից հանելու որոշմամբ: Նշված հատվածը գնել է «Էլիտ գրուպ» ընկերությունը: Ընտանիքին փոխհատուցում չի տրվել, տարածքի սեփականատեր չլինելու հանգամանքով պայմանավորված: Դեպքի վայր են գնացել նաեւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ, այս պահին բանակցում են ոստիկանների հետ՝ առաջարկելով մեկ կամ երկու օր ժամանակ ընտանիքի կարգավիճակը ավագանու նիստում բարձրաձայնելու եւ խնդրին լուծում տալու համար: Ավագանու անդամ Արշակ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ բազմանդամ ընտանիքի են հանում, որտեղ կա նաեւ անչափահաս երեխա. «Փաստաթղթերով եկել են, որոշումը ոստիկանների ձեռքին է: «Էլիտ գրուպը» գնել է տարածքը, բայց իրենց ասելով, դատական գործընթաց կա, որը դեռ չի վերջացել: Մեր առաջարկն է՝ ժամանակ տվեք, որ մենք, որպես ավագանի, դիմենք, մարդիկ անօթեւան չմնան, 9 հոգանոց ընտանիք է, փոքր երեխա կա:
Լվովյան հասցեում տուն քանդեցին, բայց այդ ընտանիքին ավագանու որոշմամբ, Լենինգրադյանում բնակարան հատկացրին: Այդ նույն առաջարկը փորձենք անենք, այս մարդիկ դրսում չմնան: Ասում են՝ հիմա պետք է դուրս գաք, այլ տարբերակ՝ չկա: Դեռ համաձայնության չենք եկել մի քանի օր սպասելու ժամկետի հարցով»:
Լվովյան հասցեում տուն քանդեցին, բայց այդ ընտանիքին ավագանու որոշմամբ, Լենինգրադյանում բնակարան հատկացրին: Այդ նույն առաջարկը փորձենք անենք, այս մարդիկ դրսում չմնան: Ասում են՝ հիմա պետք է դուրս գաք, այլ տարբերակ՝ չկա: Դեռ համաձայնության չենք եկել մի քանի օր սպասելու ժամկետի հարցով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2947 դիտում
09:34 24-10-2014
Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» հայտնվել է դատարանում. Ժողովուրդ
4345 դիտում
08:51 22-04-2016
Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» տուգանվեց 50 հազար դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
799 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
706 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին