211652_close_icon
views-count892 դիտում article-date 18:50 20-03-2024

Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ ԲՏԱ նախարարությունում ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ: Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Լևոն Օհանեսյանը ներկայացրել է ներդրումների աջակցման կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, 2024-ին նախատեսվող աշխատանքները:

Իմ խոսքում նշել եմ, որ բարձր տեխնոլոգիական անդրազգային ընկերություններն իրենց հետ ՀՀ են բերում նոր կարողունակություններ կրթության, գիտության ոլորտներում, ստեղծում հետազոտությունների ու մշակումների (R&D) նոր կենտրոններ, ապահովում նոր աշխատատեղեր, ինչպես նաև կարևորագույն գործոն հանդիսանում տնտեսության զարգացման համար:

Հանդիպմանը նաև քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված համատեղ ջանքերը»:

Նմանատիպ նյութեր