211652_close_icon
views-count30660 դիտում article-date 17:19 20-03-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատ գյուղում. «Mitsubishi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Վիրաբ Հ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 37-ամյա Կարեն Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Գևորգ Աղախանյանը:

Վրաերթի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Վարրոդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի  հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր