211652_close_icon
views-count43051 դիտում article-date 11:00 18-03-2024

Երևանի քաղաքապետարանում «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել», երթևեկությունն էլ Նորք-Մարաշում «ինսուլտ» է ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանում վերջին տարիներին մեծ թափով աշխատանքներ են կատարվել ու շարունակում են կատարվել ճանապարհների ասֆալտապատման ու բակերի բարեկարգման, խաղահրապարակների ավելացման ուղղությամբ, գաընիք չէ և անզեն աչքով էլ երևում է:

Մայրաքաղաքում այդ աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով դրված է վարչական շրջանների ղեկավարների վրա:

Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում նույնպես կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ, սակայն, չգիտես ինչու, այն կատարողները «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել»:

Կարելի է ասել ճանապարհի երթևեկելի գոտում են թողել էլեկտրասյունը, որը լուրջ վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության համար:

Գիշերային ժամերին վարորդները հնարավոր է բախվեն այդ էլեկտրասյանը:

Երևանի քաղաքապետրանից մեզ տեղեկացրին, որ այդ էլկետրասյունը պետք է նշված վայրից հեռացնեն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, քանի որ դա իրենց է պատկանում:
Բայց որ Երևանի քաղաքապետարանը ասֆալտապատման աշխատանքների ժամանակ լիներ տեղում, նման վիճակ հաստատ չէր լինի:

Հետաքրքիր է, որ նշված հատվածով միշտ երթևեկում է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը և առնվազն նա պետք է վարդագույն ակնոցներ կրած լինի, որ չտեսնի այդ վտանգավոր էլեկտրասյունը:

Իսկ ճանապարհի մոտ բացված առևտրի կենտրոնն էլ լրացուցիչ մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ առևտրի կենտրոնում գնումներ անելու նպատակով վարորդները ավտոմեքենաները կայանում են ու ստեղծում շիլաշփոթ վիճակ, անգամ այն դեպքում, երբ նշված հատվածում տեղադրված է ավտոմեքենաները չկայանելու ցուցանակ:

Այս պարագայում եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մի քանի անգամ օրինախախտ վարորդներին ենթարկեն վարչական պատասխանատվության, ապա երթևեկությունը նշված հատվածում չի հասնի «ինսուլտի»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր