982 դիտում
12:29 17-03-2024
ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին, ասել է, որ պաշտոնական Երևանը պետք է մտածի՝ ուր է պատրաստվում գնալ: Փոխանցում է Tert.am-ը։
Նա այս մասին ասել է News.ru-ին՝ ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո։
«Նրանք պետք է լավ մտածեն, յոթ անգամ չափեն, մեկ անգամ կտրեն։ Ժամանակին ես ընտրվել եմ Կրասնոդարի երկրամասից, որտեղ կա շատ հզոր, ուժեղ հայկական սփյուռք։ Ասեմ ձեզ, որ Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ, և գուցե իր համար ճակատագրական քայլի չի գնա։ Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն իմաստուն կվարվեն»,- ասել է նախագահի թեկնածուն:

Նմանատիպ նյութեր
1973 դիտում
13:21 24-06-2019
Մահացել է Բոռի դերակատար, հայտնի դերասան Անդրեյ Խարիտոնովը
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում