211652_close_icon
views-count35062 դիտում article-date 18:27 12-09-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջինն էլ կոտրել է էլեկտրասյունը. մեքենաները հայտնվել են դաշտում. օպերատիվ են գործել Ստեփանավանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Լոռի բերդ- Լեջան գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ կոտրել է էլեկտրական լարերի համար նախատեսված երկաթե սյունը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Խալաթյանը, պարեկ Միսակ Պետրոսյանն ու կրտսեր պարեկներ Նարեկ Եղիազարյանն ու Հայկ Նահապետյանը։

Պարեկների մեծ թվով ժամանման պատճառը ավտոմեքենաների՝ բախումից հետո իրարից բավականին հեռավորության վրա են գտնվելն է։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում BMW-ի վարորդը պարեկներին ասում էր որ վթարի մեղավորը Opel-ի վարորդն է եղել, ստեղծելով վթարային իրավիճակ որ ինքը չի բաղվել Opel-ին,այլ փորձել է խույս տալ։


Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր