211652_close_icon
views-count48598 դիտում article-date 14:36 16-03-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «ՊԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Նորաշեն-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Վերին Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՊԱԶ»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Ասլանյանն ու Միշա Ավագյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը
և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին:

«ՊԱԶ»-ում վարորդը եղել է միայնակ, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր