211652_close_icon
views-count38941 դիտում article-date 11:53 16-03-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Արծվի թևերի» հարևանությամբ բախվել են Mercedes G500-ն ու քարով բարձված ZIL-ը․ օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, «Արծվի թևերի» մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Պողոսյանի վարած Mercedes G500 և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Հրայր Մհերյանի վարած ZIL մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդնեը ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց երթևեկությունը կարգավորվեց։

Տեղում ծառայություն են կատարում նաև նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Բաղդասարյանն ու պարեկ Վրեժ Մաթևոսյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ըստ նախնական տեղեկություն վթարի մեղավորը եղել է ZIL-ի վարորդը ով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս վարորդի համար, ինչ էլ դարձել է վթարի պատճառ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր