1342 դիտում
10:46 15-03-2024
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները տեսակցող քաղաքացու մարզակոշիկների միջից հայտնաբերել են 20 փաթեթ՝ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներով
Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով դատապարտյալներից մեկին ապօրինի թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման մասին տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ․ Հ․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Բ․-ին։
Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով
պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 8․7
գրամ դարչնագույն, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ սուր հոտով և 10․3 գրամ սպիտակ,
մեթամֆետամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև՝ 14․3 գրամ ընդանուր քաշով
դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ։
Քաղաքացի Հ․ Բ․-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
14:51 20-04-2021
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ
1588 դիտում
12:36 18-07-2024
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ
1093 դիտում
10:20 30-01-2024
«Սևան» ՔԿՀ ծառայողները տաղավարի տանիքում թաքստոցից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, խոշոր չափերի զանգվածներ
Այս բաժնից
499 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
436 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ