211652_close_icon
views-count97249 դիտում article-date 11:01 14-03-2024

Մոտ 3 ամիս ոստիկանների, պարեկների, փրկարարների ու հարազատների կողմից որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի Ջրառատ բնակավայրի ձորակում. նախաձեռնվել է քրեական վարույթ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Հարզդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ գրեթե ամեն օր որոնողական աշխտանքներ են իրականացրել 2023 թվականի դեկտեմբերի 7-ից որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքներում առաջին իսկ օրվանից ոստիկանների, պարեկների ու փրկարարների հետ մասնակցել են որոնվող տղանարդու հարազատները։ Օրեր անց դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի «սպանություն» հատկանիշներով։

Երեկ՝ մարտի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, Կոտայքի մարզի դատախազ Խանզադյանը։

Ժամանել են նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կ․ Բաղյանի, վաշտի հրամանատար Վ․ Կարապետյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր