Մարտի 20-ին Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք կիրականացնի
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք, որի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով իրազեկվել է Երևանի քաղաքապետը և նրա կողմից ընդունվել ի գիտություն:
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ: Հանրահավաքում քննարկվելու են հարցեր նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների հետ կապված:
Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հանրահավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին և քննարկելու ռազմավարական անելիքները:
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից: